Աղբիւր՝ www.yerkir.am

Հայաստանի պատմական մայրաքաղաք Վանի բերդն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցուցակում:

Ըստ Vanobjektif-ի` բացի Վանի բերդից, ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցուցակում են ընդգրկւել նաեւ Թուրքիայի ներկայացրած 9 այլ յայտեր, այդպիսով` որպէս Թուրքիայի մշակութային ժառանգութիւն այդ ցուցակում յայտնւած պատմամշակութային վայրերի թիւը հասել է 70-ի:

Թուրքիայում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը յայտարարել է, որր որոշումը կայացւել է ապրիլին, սակայն ԻՒՆԵՍԿՕ-ն այս մասին միայն հիմա է յայտարարել: